-
06.11.2014|
23:57
Նույն գետը երկրորդ անգամ մտնել չի լինի, բայց նույն սխալը կրկնել կլինի՝ այն էլ դարեր շարունակ: Այդպես Հայաստանի հանդեպ իր մշտական երկդիմի քաղաքականությունից, Բագրատունիների թագավորությունը կործանելուց տուժեց երկրորդ Հռոմը՝ Բյուզանդիան:
-
04.11.2014|
00:49
Անցած ամիսների փորձը ցույց է տալիս՝ ինչ ուզում եք՝ հարցրեք վարչապետին, պատասխանելու է. «Մենք կախարդական փայտիկ չունենք, որ մեկ ակնթարթում տարիներով ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք»: Տարօրինակ հայտարարություն չէ՞:
-
04.11.2014|
00:43
Հայ ազգային ընդհանրական հիշողությունը մոռացումն է: Պարադոքս չէ: Իրականություն է, որ չենք գիտակցում: Հիշեցրեց Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովը:
-
04.11.2014|
00:15
Ռուսաստանում մեծամասնությունը դեռ սրբորեն հավատում է, որ Պուտինի հայտարարած «դեպի Արևելք շրջադարձը» ոգևորությամբ են ընդունում Չինաստանում։
-
04.11.2014|
00:10
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը հետևում է։ Լեզուս էլ չի պտտվում ասեմ` «գագաթնաժողովը», այնքան որ թերարդյունք էր։ Առանձնակի տեղեկություններ էլ չկան, բացի նրանից, որ եղան տարընթեռնումներ։
-
31.10.2014|
00:49
Հոկտեմբերն ավարտվեց: 2014-ի 44-րդ շաբաթում ի՞նչ ունենք Հայաստանում: ՀՀ նախագահը գնացել է Հորդանան ու այնտեղ ստորագրել երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթեր:
-
31.10.2014|
00:46
Հոկտեմբերի 27-ի փարիզյան հանդիպումը արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն անվանել է «բեկումնային, որով ևս մեկ քայլ առաջ արվեց» ու տեղնուտեղը ճշտել է՝ «Իհարկե, չենք կարող ասել, թե խնդիրը վերջնականապես լուծված է», բայց՝ ԼՂՀ խնդրի վերջնական լուծման համար համապատասխան մեխանիզմներ են մշակվել: Հայաստանը բոլոր հարցերն առաջ է քաշել, որը ողջունել են եռանախագահող երկրները:
-
31.10.2014|
00:17
«Foreign Policy» հանդեսում հրապարակված իր վերջին ծավալուն հարցազրույցներից մեկում Զբիգնև Բժեզինսկին, որը, հավանաբար ոչ առանց հիմքի, դեռևս համարվում է համաշխարհային քաղաքականության ամենաիրազեկ անձանցից մեկը, մի շարք հատկանշական դիտարկումներ է արել։
-
31.10.2014|
00:09
Աշխարհը շարունակում է քննարկել Ռուսաստանի նախագահի ճառն ու հարցերի պատասխանները Սոչիում կայացած մեծ ճանաչում վայելող միջազգային աշխարհաքաղաքական «Վալդայան ակումբի» նիստում։
-
28.10.2014|
12:40
Տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարևոր այցը Իրան, որտեղ նա հանդիպումներ ունեցավ առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի և իրանցի այլ բարձրաստիճան պետական գործիչների հետ։